top of page

«Մի ասացվածք կա` քո կանոնադրությամբ ուրիշի վանք մի մտիր». Ոսկան Սարգսյան

Dec 8, 2025
1 min read

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Մի ասացվածք կա` քո կանոնադրությամբ ուրիշի վանք մի մտիր։ Նիկոլ Փաշինյանը այս ասացվածքը չի լսել, կամ` նրա համար ոչ մի խանգարող պատճառ չկա։ Այլապես չէր հայտարարի, թե Հայ առաքելական եկեղեցին պետությունն է ստեղծել, պատարագներից առաջ եկեղեցում պետք է հնչի ՀՀ պետական հիմնը։ Նիկոլ Փաշինյանը շարունակում է անհեթեթ, կեղծ թեզերով ձևավորել լրատվական օրակարգը, իսկ քաղաքական դաշտի մյուս խաղացողները Նիկոլ Փաշինյանի սուտ թեզերն են քննարկում»:


 
 
1/3083
bottom of page