top of page

Նորապատում մահացածները հայր ու որդիներ են, ազգությամբ եզդի. նոր մանրամասներ

  • 4 minutes ago
  • 1 min read

Արմավիրի մարզի Նորապատ գյուղում կրակոցների հետևանքով մահացած 3 անձինք հայր և որդիներ են։ Այս մասին NEWS.am-ին հայտնել են Նորաբակի բնակիչները։

«Դեպքը տեղի է ունեցել կեսօրին գերեզմանների հատվածում՝ դեպի արոտավայրեր տանող հատվածում, որտեղ կովերն են տարել արածացնելու։ Երկու կողմերն էլ ազգությամբ եզդի են, նրանցից մեկը դանակ է հանել 60-անց կնոջ վրա, որդին էլ տեսնելով դա, գնացել, զենքը բերել է, դանակ հանողին, եղբորն ու հորը տեղում սպանել է»,- ասացին Նորապատի բնակիչները։

Նրանք նաև հավելեցին, որ այս դեպքը նախապատմություն ունի. դեռ նախորդ տարվա աշնանը կրկին դանակահարություն է եղել նրանց միջև, գործն իրավապահների ուշադրության կենտրոնում է եղել։

Նշենք, որ այժմ գյուղի ողջ տարածքում ուժեղացված ծառայություն է իրականացվում գյուղի երկու կողմերի տների մոտ՝ հնարավոր վենդետան կանխելու համար։


 
 
1/2882
bottom of page