top of page

Վեդիի կամրջի մոտ «Mercedes Vito»-ն բախվել է ճանապարհին տեղադրված բետոնե արգելապատնեշներին. կան վիրավnրներ

  • 2 minutes ago
  • 1 min read

Այսօր՝ օգոստոսի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 00։15-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհին, Վեդիի կամրջի մոտ «Mercedes Vito» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճանապարհին տեղադրված բետոնե արգելապատնեշներին։

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ վթարի հետևանքով 3 հոգի տեղափոխվել են «Արտաշատ» բժշկական կենտրոն, 2 հոգի՝ «Էրեբունի» բժշկական կենտրոն։



Վթարի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդի և վիրավորների ինքնությունը։ 5 վիրավորներից 2-ը օտարերկրացիներ են։

 
 
1/3024
bottom of page