top of page

Նարեկ Կարապետյանն ու Աննա Գրիգորյանը չեն ընդունել Աննա Հակոբյանի հանդիպման հրավերը

  • 3 hours ago
  • 1 min read

ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանն ու  «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը չեն ընդունում Աննա Հակոբյանի հանդիպման հրավերը։

Ի պատասխան լրագրողի հարցին՝ կընդունե՞ն Աննա Հակոբյանի հրավերը՝  Նարեկ Կարապետյանն ասաց. «Ոչ, խմբակցությունը ցանկություն չունի»։

Աննա Գրիգորյանն ասաց. «Չենք հանդիպելու»։

Նիկոլ Փաշինյանի կողակիցը՝ Աննա Հակոբյանը, երեկ տեսանյութ էր հրապարակել՝ հանդիպման հրավիրելով  ընդդիմադիր «Հայաստան» և «Ուժեղ Հայաստան» խմբակցությունների ղեկավարներին՝ Աննա Գրիգորյանին և Նարեկ Կարապետյանին. «Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու ու ընտանեկան բռնությունը որպես առանձին ինքնուրույն հանցագործություն ճանաչելու գործընթացին հրավիրում եմ միանալ նաև ընդդիմադիր կին պատգամավորներին։ Բնականաբար, իմ այս առաջարկը պետք է քննարկվի ընդդիմադիր երկու խմբակցությունների ղեկավարների հետ։ Այսպիսով, ես հանդիպման եմ հրավիրում «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» խմբակցությունների ղեկավարներ Նարեկ Կարապետյանին և Աննա Գրիգորյանին»։ 

 
 
1/3028
bottom of page