top of page

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամներն ու աջակիցները Երևանի կենտրոնում բողոքի ակցիաներ են իրականացնում՝ ի պաշտպանություն Սամվել Կարապետյանի

  • Mar 13
  • 1 min read

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամներ, մի խումբ քաղաքացիներ, համակիրներ ու աջակիցներ՝ ի պաշտպանություն Սամվել Կարապետյանի, Երևանի կենտրոնում բողոքի ակցիաներ են իրականացնում: 

Նրանք շրջում են քաղաքով՝ «Ազատություն Սամվել Կարապետյանին» վանկարկումներով ու պաստառներով:

«Մենք այսօր այստեղ ենք պահանջելու ՀՀ-ի վարչապետի աթոռը զբաղեցնող անձին վերջ տալ «զանգովի» արդարադատությանը, անօրինական գործողություններին: Պահանջում ենք, որպեսզի Կառավարության անդամներից մեկը իջնի ներքև, մենք նրան բան ունենք փոխանցելու»,- ասել է կուսակցության անդամ Արթուր Միքայելյանը:

Հիշեցնենք, այսօր՝ Սամվել Կարապետյանի դատական նիստի օրը, մայրաքաղաքի ամբողջ տարածքով` քաղաքի ամենատեսանելի հատվածներում, տարածվում են «Ազատությու´ն Սամվել Կարապետյանին, Ազատությու´ն Հայաստանին» մեծ պաստառներ: Նշենք, որ այսօր տեղի է ունենալու Սամվել Կարապետյանի կալանքը երկարաձգելու հարցով դատական նիստը:

Հիշեցնենք նաև, որ ավելի վաղ Սամվել Կարապետյանի բազմաթիվ աջակիցներ սոցիակական ցանցերում հայտել են, որ այսօր ժամը 15:30-ից լինելու են դատարանի մոտ` Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9 հասցեում:

 
 
1/2788
bottom of page