top of page

ԵՄ-ն Իրանին կոչ է արել անհապաղ դադարեցնել hարվածները տարածաշրջանի երկրների ուղղությամբ. Կոշտա

  • 7 hours ago
  • 1 min read

ԵՄ-ն Իրանին կոչ է արել անհապաղ դադարեցնել հարվածները տարածաշրջանի երկրների ուղղությամբ. Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ հեռախոսազրույցի ժամանակ ասել է Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան: Այս մասին նա գրել է Xսոցիալական ցանցում։

«Նախագահ Փեզեշքիանի հետ հեռախոսազրույցում ես ընդգծել եմ, որ ԵՄ-ն Իրանին կոչ է անում անհապաղ դադարեցնել հարվածները տարածաշրջանի երկրների ուղղությամբ և վերականգնել նավագնացության ազատությունը Հորմուզի նեղուցում։ Էսկալացիան չի հանգեցնի զինադադարի և խաղաղության, դա կանեն միայն բանակցությունները»,- գրել է նա։

 
 
1/2776
bottom of page