top of page

Պարեկներին կաշառելու փորձ արած քաղաքացին ձերբակալվել է

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • 51 minutes ago
  • 1 min read

ՊԾ Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները փետրվարի 3-ին Իսակովի պողոտայում ստուգման նպատակով կանգնեցրել են «ԲՄՎ» մակնիշի մեքենան: Վարորդի սթափության վիճակը ստուգելու ժամանակ 34-ամյա ուղևորը փորձել է կաշառել պարեկներին:

Կաշառք տալու անմիջականորեն ծագած կասկածի հիմքով նա ձերբակալվել և տարվել է Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժին:

Ուղևորը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին:

 
 
bottom of page