top of page

Մխիթարյանի «Ինտերը» հաղթեց «Տորինոյին» Իտալիայի գավաթի քառորդ եզրափակչում

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • 2 hours ago
  • 1 min read

Հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի «Ինտերը» հաղթեց «Տորինոյին» Իտալիայի գավաթի քառորդ եզրափակչում:

Կենտրոնական հարձակվող Անժե-Յոան Բոնիի գլխի հարվածով բացեց խաղի հաշիվը կիսապաշտպան Իսյակա Կամատեի փոխանցումից հետո։

Հարձակվող Մարկուս Տուրամի փոխանցումից հետո կիսապաշտպան Անդի Դիուֆը երկորդ գնդակն ուղարկեց Ալբերտո Պալեարիի դարպասը։

«Տորինոյի» հարձակվող Սանդրո Կուլենովիչին հաջողվեց միայն կրճատել հաշիվը։



 
 
bottom of page