Բաքվում կրկին հայտարարում են՝ COP29-ին մասնակցելու հրավեր են ուղարկել Հայաստանին
- Elen Hovsepyan

- Aug 21, 2024
- 1 min read

COP29-ին մասնակցելու հրավեր ենք ուղարկել Հայաստանին։ Այս մասին Anadolu-ի հետ զրույցում ասել է Ադրբեջանի էներգետիկայի փոխնախարար, COP29-ի գլխավոր գործադիր տնօրեն Էլնուր Սոլթանովը։
«Ավելի քան 50 պետությունների և կառավարությունների ղեկավարներ արդեն հաստատել են իրենց մասնակցությունը COP29-ին»,- ասել է նա։
Նշենք, որ պաշտոնական Երևանը չի արձագանքել հրավերին։




















