top of page

Երեւանում 100 շիշ սառը թեյ են գողացել. կան ձերբակալվածներ

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • 2 hours ago
  • 1 min read

Հունվարի 16-ին գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։15-ի սահմաններում տեղեկություն է ստացվել, որ Օրբելի փողոցի 33 շենքից գողություն է կատարվել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողներին Երևանի բնակիչ 32-ամյա Արթուր Թ․-ն հայտնել է, որ նույն օրը ժամը 16։00-ի սահմաններում նշված շենքի 1-ին շքամուտքի 1-ին հարկից գողացել են իրեն պատկանող թվով 4 հատ արկղ, որոնց մեջ առկա է եղել 100 շիշ «Club mate» տեսակի սառը թեյ՝ ընդհանուր մոտ 100 հազար դրամ արժողությամբ։

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված արարքը կատարել են Երևանի բնակիչներ 18-ամյա Վազգեն  Պ․-ն և 18-ամյա Սեդրակ Ա․-ն, ովքեր նույն օրը հայտնաբերվել, գողություն կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածանքի առկայության հիմքով ձերբակալվել և գողոնով հանդերձ տեղափոխվել են ոստիկանության Արաբկիրի բաժին։

Դեպքի փաստով փաստաթղթեր են կազմվել, որոնք Վազգեն Պ․-ի և Սեդրակ Ա․-ի հետ միասին ներկայացվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժին։

 
 
bottom of page