ԱՄՆ-ն Պակիստանի միջոցով Իրանին է փոխանցել 15 կետից բաղկացած առաջարկ, որը կարող է հիմք հանդիսանալ խաղաղության համաձայնագրի համար․ Ուիթքոֆ
- 2 hours ago
- 1 min read

Միացյալ Նահանգները Պակիստանի միջոցով Իրանին է փոխանցել 15 կետից բաղկացած առաջարկ, որը կարող է հիմք հանդիսանալ խաղաղության համաձայնագրի համար, հայտնել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը։
Ավելի վաղ Tasnim-ը հայտնել էր, որ Իրանը միջնորդների միջոցով ուղարկել է ԱՄՆ-ի առաջարկած 15 կետերի պատասխանը։
Ըստ լրատվամիջոցի՝ Իրանը պահանջել է, որ թշնամու ագրեսիան դադարեցվի, ստեղծվեն պատերազմը չկրկնվելու օբյեկտիվ պայմաններ, վնասների փոխհատուցում լինի, պատերազմի ավարտն իրականացվի բոլոր ճակատներում, Հորմուզի նեղուցի նկատմամբ ինքնիշխանության իրականացումը լինի Իրանի օրինական իրավունքը։




















