top of page

Նիկոլ Փաշինյանը Իրակլի Կոբախիձեին հրավիրել է COP 17-ի շրջանակներում կայանալիք Առաջնորդների գագաթնաժողովին

  • 2 hours ago
  • 1 min read

Տեղի է ունեցել Հայաստանի և Վրաստանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի հեռախոսազրույցը։



Զրուցակիցները քննարկել են Հայաստան–Վրաստան ռազմավարական հարաբերությունների օրակարգին, տարբեր ոլորտներում փոխգործակցության ընթացքին վերաբերող հարցեր։



Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանում այս տարվա հոկտեմբերին կայանալիք Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) անցկացմանը և Իրակլի Կոբախիձեին հրավիրել Հայաստան՝ մասնակցելու COP 17-ի շրջանակներում կայանալիք Առաջնորդների գագաթնաժողովին։



Վրաստանի վարչապետը հրավերը սիրով ընդունել է։

 
 
1/3042
bottom of page