top of page

Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերությունները խզելու խնդիր չի դրել իր առջև. Փաշինյան

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Jun 13
  • 1 min read
ree

Հայաստանը Ռուսաստանի հետ հարբերությունները խզելու խնդիր չի դրել իր առջև։ Ինչպես նշում է Ազատությունը, Չեխիայում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ես ասացի, որ վերջերս մեր խորհրդարանն ընդունեց Եվրամիության անդամակցության մեկնարկի մասին օրենքը։ Հիմա մենք շատ մոտ համագործակցություն ունենք Եվրամիության հետ։ Բայց մյուս կողմից՝ մենք խնդիր չունենք մեր առջև դրված՝ խզելու հարաբերությունները Ռուսաստանի հետ, քանի որ մեր արտաքին քաղաքականությունը հավասարակշռված է, և հավասարակշռվում է։ Եվ դա մեր ռազմավարությունն է», – նշել է Փաշինյանը:

Հայաստանի խորհրդարանը մարտին ամբողջությամբ ընդունեց Եվրամիության անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրինագիծը: Հայ-ռուսական լարվածության համար լրացուցիչ պատճառ դարձած ԵՄ անդամակցության մեկնարկի մասին օրենքի ընդունումից հետո Մոսկվայից տարբեր բարձրաստիճան պաշտոնյաներ հայտարարել են՝ Երևանը պետք է ընտրի կա՛մ ԵԱՏՄ-ն, կա՛մ ԵՄ-ն:

 
 
1/2549
bottom of page