top of page

«Իրավունք». Վարդան Ղուկասյանը տեղը չի գտնում. Ինչ է կատարվում նրա հետ

  • 14 hours ago
  • 1 min read

«Իրավունք» թերթը գրում է. «Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, ինչպես տեղական աղբյուրներն են բնորոշում, ընտրությունների արդյունքներից հետո «մանթոյից տեղը չի գտնում»։

«Փեսեքին օդերով է հանել, թե հազարից մեկ հույսս դուք էիք, էս ի՞նչ պադստավկա արիք»,-ասում են՝ մոտավորապես այս կերպ է արտահայտվել Գյումրու կալանավորված համայնքապետը»։

«Գյումրիում ընդդիմության, մասնավորապեսԿարապետյանների ֆիասկոն ամենածանրը շարունակում է տանել Վարդան Ղուկասյանը: «Որ էս աստիճան անշնորհակալ են գյումրեցիները, չէի սպասում, էս իմ տարիների աշխատանքի պատասխանն էր փաստորեն: Էս տիպի խայտառակություն չէի սպասում»,-ասում են նեղսրտում է Վարդան Ղուկասյանը։

Ավելին՝ ասում են էն աստիճան ա հիասթափված, որ համայնքապետի արտահերթ ընտրություններն անգամ աչքին չեն գալիս»։

 
 
bottom of page