top of page

Ինչպես է պատժամիջոցների տակ գտնվող և քայքայված տնտեսություն ունեցող Իրանը շարունակում ներդրումներ անել սպառազինությшն մեջ. Մարկո Ռուբիո

  • 2 hours ago
  • 1 min read

Պատժամիջոցների տակ գտնվող և քայքայված տնտեսություն ունեցող Իրանը շարունակում է ներդրումներ անել հրթիռների մեջ, որը իսկական սպառնալիք է ԱՄՆ-ի համար, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, հայտնում է ԱՄՆ պետդեպարտամենտը:

«Իրանը արդեն իսկ տիրապետում է զենքերի, որոնք հենց հիմա, երբ մենք խոսում ենք, կարող են հասնել Եվրոպայի մեծ մասին։ Եվ այդ հեռահարությունները շարունակում են ամեն տարի աճել երկրաչափական պրոգրեսիայով, ինչն ինձ համար զարմանալի է։ Մի երկրի համար, որը գտնվում է պատժամիջոցների տակ, որի տնտեսությունը քայքայված է, իսկ ժողովուրդը՝ տառապում է, նրանք ինչ-որ կերպ դեռ գումար են գտնում ամեն տարի ավելի ու ավելի մեծ հզորությամբ հրթիռների մեջ ներդրումներ անելու համար։ Սա անկայուն և անընդունելի սպառնալիք է»,- ասել է ԱՄՆ պետքարտուղարը:

 
 
1/2690
bottom of page