ԱՄՆ դրոշով կատերը ներխուժել է Կուբայի ջրեր և կրшկ բացել
- 3 hours ago
- 1 min read

բացել։ Ինչպես հայտնել են լատինամերիկյան երկրի ՆԳՆ-ից, կուբացի սահմանապահները պատասխան կրակով ոչնչացրել են նավի վրա գտնվող չորս անձի, հայտնում է ԱՄՆ-ում Կուբայի դեսպանության մամուլի ծառայությունը X-ի իր էջում։
Կուբայի առափնյա պահպանության աշխատակիցները վիրավորել են ևս վեց հոգու։ Պահպանության նավի վրա գտնվել է հինգ աշխատակից։ Նախարարությունը հայտնել է, որ երբ իրենց նավը մոտեցել է Ֆլորիդայում գրանցված նավին՝ ուղևորներին նույնականացնելու համար, նավակից կրակոցներ են արձակվել, ինչի հետևանքով կուբայական նավի նավապետը վիրավորվել է։
«Բախման հետևանքով օտարերկրյա նավի վրա գտնվող չորս հարձակվող սպանվել է, իսկ վեցը ստացել են վիրավորումներ»,- հայտնել են նախարարությունից՝ հավելելով, որ տուժածները տարհանվել են և ստացել բժշկական օգնություն։
«Իրավասու մարմինների հետաքննությունը շարունակվում է՝ տեղի ունեցածի հանգամանքները լիարժեք պարզելու նպատակով»,- հստակեցրել է նախարարությունը։




















