Սևանա լճում ջրափրկարարները քաղաքացիներին անվնաս դուրս են բերել ափ
- 9 hours ago
- 1 min read

Օգոստոսի 21-ին՝ ժամը 17։12-ին, Գեղարքունիքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի 1-ին հանրային լողափից մոտ 1000 մ հեռավորության վրա երկու քաղաքացի ջրային մոտոցիկլետից ընկել են ջուրը։
Հանրային լողափում հերթապահություն իրականացնող ջրափրկարարները քաղաքացիներին անվնաս դուրս են բերել ափ:




















