top of page

«Հայք» ֆուտբոլային թիմը հեռացվել է Հայաստանի Առաջին խմբի 2026-2027 թվականների մրցաշրջանի առաջնությունից

  • 3 hours ago
  • 1 min read

Օգոստոսի 21-ին կայացել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) Կարգապահական և էթիկայի կոմիտեի հերթական նիստը, որի արդյունքում աննախադեպ խիստ որոշում է կայացվել հայկական ակումբներից մեկի նկատմամբ։

Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը, Կոմիտեի վճռով՝ «Հայք» ֆուտբոլային թիմը հեռացվել է Հայաստանի Առաջին խմբի 2026-2027 թվականների մրցաշրջանի առաջնությունից։

Պատժամիջոցները, սակայն, միայն սրանով չեն սահմանափակվել։ Որոշման համաձայն՝ ակումբը զրկվել է նաև ընթացիկ մրցաշրջանում ՀՖՖ հովանու ներքո անցկացվող բոլոր մրցաշարերին մասնակցելու իրավունքից։ Բացի այդ, «Հայքը» զրկվել է հաջորդ մրցաշրջանում ևս Առաջին խմբի առաջնությանը վերադառնալու և մասնակցելու հնարավորությունից։

 
 
1/3034
bottom of page