Ինչու է երիտասարդ սերունդն ավելի հակված տագնապների ու սթրեսի
- Elen Hovsepyan

- 7 hours ago
- 1 min read

Z սերունդն ավելի հակված է տագնապներ զգալու՝ ինքնավերլուծության, հոգեկան հիվանդության մասին իրազեկվածության և սոցիալական ցանցերի նկատմամբ իրենց հակվածության պատճառով: Այս մասին ասել է հոգեբան Աննա Պոլոսինան: Հոգեբանը նշել է, որ սա թուլություն չէ, այլ նոր իրականությանը հարմարվողականություն:
Պոլոսինան բացատրել է, որ տնտեսական հարաբերական կայունության և հոգեկան առողջության մասին ավելի քիչ իրազեկվածության պայմաններում մեծացած սերունդը կարող է ավելի դիմացկուն լինել սթրեսի նկատմամբ, բայց նաև ավելի քիչ պատրաստ լինել ընդունելու և լուծելու հոգեբանական խնդիրները:
Հոգեբանը հավելել է, որ անհանգստությունը նաև սնուցվում է սոցիալական ցանցերի կողմից ստեղծված մրցակցության զգացումով:




















