top of page

«Հեղափոխական կոդերին «արհեստական շնչառություն» տալու փորձերը ծաղրի առարկա են»․ Միհրան Հակոբյան

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • 5 hours ago
  • 1 min read

ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Միհրան Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հասարակագիտությունը պնդում է, որ ցանկացած հեղափոխություն 15 տարվա կյանք ունի: Հաշվի առնելով հանգամանքը, որ համացանցային տեխնոլոգիաները մի քանի անգամ արագացրել են սոցիալական գործընթացները, իսկ 2018-ի նիկոլական հեղափոխության ուղիղ հետևանքով կործանվել է Արցախն ու հայերի զգալի մասի ազգային արժանապատվությունը, ապա հեղափոխությունից արդեն 7 տարի անց պետք է հստակ արձանագրել՝ չկա հեղափոխության էներգետիկա, հեղափոխության օրակարգ ու հեղափոխության ծրագիր, հեղափոխության սպասելիքներ, կարճ ասած՝ 2018-ի հեղեփոխությունը գոյություն չունի: Իսկ հեղափոխական կոդերին «արհեստական շնչառություն» տալու Նիկոլի բոլոր փորձերը ոչ թե արդյունավետ չեն, այլև ծաղրի առարկա են: Որ հեղափոխությունն անկել է ու Նիկոլի՝ վարչապետի աթոռը պահելը զուտ ժամանակավոր աշխարհաքաղաքական իրողություններով է պայմանավորված, ապացուցելի է ընդդիմության ներսում առկա սուր մրցակցությամբ, որի «բոնուսի» էությունն այն է, թե ով պետք է «հողին հանձնի» Նիկոլի քաղաքական դիակը: Բայցևայնպես կա Նիկոլին ու նրա կուրատորներին թերագնահատելու մեծ վտանգ: Կա՞ երաշխիք, որ չի լինելու այն սխալը (մեղմ ասած), որն արվեց 2021-ին: Չէ որ 2021-ի ընտրությունը Երրորդ Հանրապետության պատմության ամենամեծ ողբերգություններից է, եթե ոչ ամենամեծը: Որովհետև 2021-ի ընտրության արդյունքներով է հայ ժողովրդի անունից դակվել սկզբում կապիտուլյացիայի, այնուհետև Արցախի կործանման դատավճիռը: Իհարկե, հնարավոր չէ 2021-ի ողբերգությունը բարդել ժողովրդի կամ ժողովրդի ընտրության վրա: Հասարակագիտությունն ու պատմագիտությունը ժողովրդին չեն քննում, դերակատարների վարքագիծն ու պատատխանատվությունն են քննում: Հ.Գ. Առնվազն տարօրինակ է, որ ճիշտ է համարվում ասելը՝ «կրելու ենք», բայց սխալ է համարվում հարցը շոշափելը, թե «ինչո՞ւ չկրեցիք»: Ի վերջո, քաղաքական ու բարոյական պատասխանատվության հարց կա, որից հնարավոր չէ երկար ժամանակ խուսափել ու խուսանավել»։

1/2128
bottom of page