top of page

«Ադրբեջանում Զանգեզուրի միջանցքի շինարարությունը շարունակվում է արագացված տեմպերով»․ Ասադով

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • 2 hours ago
  • 1 min read
ree

Ադրբեջանում «Զանգեզուրի միջանցքի» շինարարությունը շարունակվում է արագացված տեմպերով։ Ինչպես հաղորդում է «АПА»-ն այս մասին հայտարարել է Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը Ադրբեջանի և Թուրքիայի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական համատեղ հանձնաժողովի 12-րդ նիստում։

Ասադովը նշել է, որ սկզբնական փուլում այս երկաթուղին՝ տարեկան 15 միլիոն տոննա թողունակությամբ, կդառնա Միջին միջանցքի հիմնական զարկերակը։

«Ուրախալի է նշել, որ օգոստոսին դրվել է Կարս–Նախիջևան երկաթուղային գծի հիմնաքարը։ Այս երկաթուղին Զանգեզուրի միջանցքի մի մասն է։ Երթուղին կծառայի ինչպես Ադրբեջանին, այնպես էլ Թուրքիային, ինչպես նաև այլ երկրների»,- ասել է նա։

 
 
1/2549
bottom of page