top of page

Ընտրությունը կատարեցինք աղոթքով և հայցեցինք, որ Վաղարշապատ քաղաքը բարգավաճի և շենանա․ Ամենայն հայոց կաթողիկոսը մասնակցեց քվեարկությանը

  • Nov 16, 2025
  • 1 min read

Ընտրությունը կատարեցինք աղոթքով և հայցեցինք, որ Վաղարշապատ քաղաքը բարգավաճի, շենանա, այս մասին ասաց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը, ով մի խումբ հոգևորականների հետ քվեարկեց Վաղարշապատ համայնքի 14/11 ընտրատեղամասում։

Հիշեցնենք, որ Վաղարշապատ համայնքում ՏԻՄ ընտրություններին մասնակցում են՝ «Հայրենիք» կուսակցությունը, «Հաղթանակ» կուսակցությունների դաշինքը, «Մայր Հայաստան» ազգային-դեմոկրատական կուսակցությունը, «Ժառանգություն» կուսակցությունը, «Համահայկական ճակատ» կուսակցությունը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը, «Հանրապետություն» կուսակցությունը։

1/2907
bottom of page