top of page

«Նոր տարին չի լուծելու կուտակված հիմնահարցերը, եթե ձեռքներս ծալած նստենք»․ Ոսկան Սարգսյան

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • 2 days ago
  • 1 min read
ree

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ամանորի շեմին սուպերմարկետներում մեծ առևտուր էր, դրանց տերերը մեծ շահույթներ ունեցան։ Ընկերս պատմում է, որ տարեմուտին Երևանում 3 ժամ լավաշի հերթում է եղել։ Սակայն մինչև փետրվարի կեսերն առևտուրը սառած վիճակում է լինելու։ Նոր տարին ինքնին չի լուծելու հին, կուտակված հիմնահարցերը, եթե ձեռքներս ծալած նստենք։ Անձնական, ընտանեկան խնդիրներից զատ համազգային մեծ մարտահրավերներ կան, որոնք սպառնալիք են պետության, հանրության և յուրաքանչուրի համար։ Դրանցից գլխավորը, առաջինը դրսից ղեկավարվող, օտարի օրակարգն իրականացնող, հանրությանը պառակտող, Հայաստան պետության համար սպառնալիք իշխանության հեռացումն է։ Նիկոլ Փաշինյանը խախտել ու խախտում է սահմանադրությունը, չունի կարմիր գծեր։ Սակայն նա տիրապետում է հսկայական վարչական և ֆինանսական ռեսուրսների, շարունակում է քաղաքական օրակարգ թելադրել։ Ընդդիմությունը պետք է ունենա գործողությունների պլան Բ, երբ մեծ չափով կեղծվեն հունիսի 7-ին նշանակված ԱԺ ընտրությունները»։

 
 
1/2575
bottom of page