top of page

Հրդեհ՝ Օձուն գյուղում․ այրվել են տանիքի փայտե կառուցատարրերը և տանիքում կուտակած մոտ 150 հակ անասնակեր

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • 1 day ago
  • 1 min read

Հունվարի 6-ին, ժամը 22։47-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Օձուն գյուղում այրվում է անասնագոմ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ այրվում է գյուղի 4-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում գտնվող անասնագոմի տանիքը։

Հրդեհը մեկուսացվել է հունվարի 7-ին, ժամը 00։04-ին, մարվել՝ 02։05-ին։ Այրվել են տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 60 քմ) և տանիքում կուտակած մոտ 150 հակ անասնակեր։

Կանխվել է հրդեհի տարածումը դեպի շինության մյուս հատվածներ։

 
 
1/2578
bottom of page