Այն, ինչ կատարվում է հիմա, ինձ հիշեցրեց 1922 թվականը, որտեղ Հայոց ցեղասպանությունից 7 տարի անց, Կոստանդնուպոլսում ստեղծվում է մի կառույց. «Turk-Ermeni Teali Cemiyeti»
- Elen Hovsepyan

- 2 hours ago
- 4 min read

Այն, ինչ կատարվում է հիմա, ինձ հիշեցրեց 1922 թվականը, որտեղ Հայոց ցեղասպանությունից 7 տարի անց, Կոստանդնուպոլսում ստեղծվում է մի կառույց. «Turk-Ermeni Teali Cemiyeti», ինչը թարգմանաբար նշանակում է «Թուրք-հայկական հաշտեցման միություն»:
Սա ոչ միայն պետության տապալման ծրագիր էր, այլ նաեւ «հաշտեցման» անվան տակ ազգակործան ծրագիր, որտեղ նույն այս իրավիճակում, ինչպես որ եղել է 1922թ. - ին, Կոստանդնուպոլիս է ժամանում Քեմալի ներակայացուցիչը եւ հայ համայնքի հետ հանդիպմանն իր դժգոհությունը հայտնում Զավեն սրբազանի գործունեությունից եւ պահանջում նրա հեռացումը։
Փաստացի, տեղի է ունենում պետության միջամտություն եկեղեցական գործերին։ Այժմ մենք ապրում ենք դառը պատմության կրկնություն։ Նույն բանը կատարվում է այսօր. «հաշտեցում», ուղղակի հիմա «խաղաղություն» են անունը դրել, որտեղ գոհ են թշնամիները իրենց ազգակործան ծրագրային ցուցանիշներով։
«Նոր Հայաստանի» պատմության խրոնիկա.
Երբ Փաշինյանը Ալիեւի հետ հանդիպումից հետո, հայտարարեց, որ հանդիպումը անցել է կառուցողական մթնոլորտում, այնուհետեւ Ալիեւի կրթությամբ շոյված, որոշեց, որ ինքն էլ պետք է ինքնակրթվի, հետո, թե՛ ինչ պետք է, այն էլ քննարկում ենք, հետո, թե բա մենք մեր զրոյական կետից ենք սկսում բանակցություններն ու այսպես շարունակ, Արցախը Հայաստան է եւ վերջ, ամբողջապես ծրագրված, լայնածավալ պատերազմ սկսվեց, ինչի արդյունքում ունեցանք, թե՛ ահռելի տարածքային, թե՛ ահռելի մարդկային կորուստներ։
Փաշինյանը չուշացրեց իր հերթական հանցավոր հայտարարությունը, անմիջապես նախորդ օրը հայտարարեց, որ երկրում լուրջ բաներ են կատարվում, եւ մեզ պետք են ամուր նյարդեր։ Հետո, մինչեւ մարդկանց թասիբի կգցեր, որ տանը բուշլատ, եթե ունեք, առեք ու գնացեք կռվելու, հետո, թե ինչպես պատահեց, որ անգամ իր կողակիցը ջոկատ հավաքեց ու գնաց պատերազմ, բայց չգիտես ինչու բոլորին անուն դրեց, մեղադրեց, որ չեն կռվել, փախչել են, բայց չգիտես ինչու ազգի ընտրյալ տղաները զոհվեցին, բայց, ըստ Փաշինյանի, կարող էր նույն արդյունքը լիներ, բայց առանց զոհերի... եւ այս ամենից հետո, հայտարարեց, որ եթե կռվեինք, ամեն ինչ լավ կլիներ, եւ դա է պատճառը եղել, որ պարտվել ենք։ Ամենը մնաց զուտ «դավթարներով» ինքնախոստովանական ցույցմունքներ, որ այդպես էլ Արթուր Դավթյան գլխավոր դատախազի օրոք անտեսվեց, այնպես էլ այսօրվա գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի օրոք է անտեսվում։ Թե ինչ է սպասվում ապագայում, կարծում եմ՝ մի քիչ սթափ դատողության տեր մարդը գլխի է, սպասվելիքից չի զարմանա եւ զարմանում։ Մանավանդ, որ այսօր Թուրքիայի հետ տեղական բանագնացից ոչինչ, ըստ էության, չլսեցինք, ոչ էլ դուրս տվածից բան հասկացանք, թե ի՞նչ է քննարկվել, ի՞նչ է սպասվում մեզ։
Միայն հասկացանք, որ վերջերս Թուրքիայի արտաքին գործերի նախարարը իր աջակցությունը հայտնեց Փաշինյանին եկող խորհրդարանական ընտրություններում։
Ազգային ժողովի նախագահն էլ շնորհակալություն հայտնեց Թուրքիայի արտաքին գործերի նախարարին նման «դուխով» հայտարարության համար։ Հիշեցնեմ, որ սա տեղի է ունենում, յանի թափանցիկ աշխատող իշխանությունների օրոք, որոնք հայտարարում էին, որ ոչինչ չեն թաքցնելու իրենց հպարտ քաղաքացիներից։ Դե չեն թաքցնում էլի, էլ ո՞նց լինեն թափանցիկ։ Օրինակ՝ իմացանք, թե ինչ միլիոնների պարգեւավճարներ են ստացել նախարարներն ու հենց Փաշինյանը․ իհարկե իրենցից գոհ ու երախտապարտ, իրենց կատարած աշխատանքների համար։
Ոչինչ, որ թոշակառուն ձմռան այս ամիսներին հազիվ թոշակով կարողանում է կոմունալ վճարումներ կատարել, դե ըստ Փաշինյանի, ի՞նչ պարտադիր, որ թոշակառուն մի քանի կոպեկ ավել ստանա, միեւնույն է թոշակառուն իր կյանքում ոչինչ չի փոխելու։
Բացի այն, որ մենք պետք է մոռանանք մեր պատմության դառը էջերը, թուրքին ներենք, որովհետեւ թուրքը Եղեռն է իրագործել, եւ թուքրի հետ հանգիստ բարեկամանաք, որպեսզի մի քանի (առեւտրական)օլիգարխի համար լավ լինի, դե բենզին է, ցորեն է, հետո, հնարավոր է, գազ ու հոսանք էլ լինի, իսկ շարքային քաղաքացիները դառնան թուրքի ստորուկ, զոհ, եւ՛ հստակ կախվածության մեջ... այստեղ կա նաեւ ընտրություն՝ լուռ համաձայնե՞լ, թե՞ դիմադրել։ Այս ազգակործաններից ոչ մի լավ բան չսպասեք, ավելի «բեթար» բաներ են սպասվում մեզ, քանի դեռ մեզնից յուրաքանչյուրը շարունակում է նախկին ու ներկա ղեկավարների մեջ ընտրություն կատարել, մոռանալով, որ 2026թ.-ին, եթե կրկին Փաշինյանին ձայն տա ստանալու է Արեւմտյան Ադրբեջան, իսկ նրան ձայն չտալու դեպքում, իր մասնակցությամբ ընտրելու է Հայաստանի Հանրապետությունը։ Սա ուղղակի ընտրություններ չեն լինելու, այլ լինելու է հանրաքվե։ Այո՛, լինել եւ չլինելու միջեւ ընտրություն։
Մինչեւ Փաշինյանը որոշում է դատական իշխանության միջոցով իր սրտի եկեղեցականներին վերադարձնել թեմեր, որի իրավունքը չունի պետությունը, ոտնատակ տալով ՀՀ Սահմանադրությունը, հիմա էլ իր բարձրախոսների միջոցով անցել է լրագրողներին։ Չորրորդ իշխանությանը որոշել է սանձել։
«Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե»–ի նախագահ Աշոտ Մելիքյանը Հանրային եթերից Պետրոս Ղազարյանի տաղավարից խոսում է լրագրողների էթիկայի մասին, մի հատ էլ խոժոռ դեմքով, մատ է ցույց տալիս, թե բա՝ «լրագրողները չափերն անցնում են, չի կարելի այսպես, օրենքի նախագիծ է պետք»։
Այստեղ են ասել. «Ընկե՛ր Լենին, կա՛նգ առ»։ Իհարկե, լավ կլիներ, որ մի հատ էլ օրենքի նախագիծ բերեին Նիկոլի ու Նիկոլի շուրջինների համար, որոնք գիշեր ու զօր սպառնում ու դատապարտում են հանրությանը։
Նիկո՛լ, մոռացել ե՞ս քո լրագրող եղած տարիները, թե՞ քեզ ամեն ինչ կարելի էր։ Զավեշտալին այն է, թե ովքե՞ր են խոսում էթիկայից։ Նրանք, ովքեր թքում են մարդկանց վրա, ԱԺ դահլիճից ծեծով ու ջարդով դուրս քարշ տալիս ընդդիմադիր պատգամավորներին, Փաշինյանը ինչ ունի-չունի թափ է տալիս ամբիոնից, սպառնում, որ ԱԱԾ պատվալ կգցի նրանց, ովքեր հաշտ չեն լինի իրենց հետ, քիթ ու ականջ կտրող ՔՊ-ականներ, ու պարապ-սարապ քիթ փորող ՔՊ երեսփոխանուհիներ։
Աբսորդ է... Սա խենթանոց էլ չէ՛։ Ես հասկանում եմ, որ Նիկոլը լավ գիտի, որ պահին ինչ ուժ գործադրի, որովհետեւ լավ գիտի լրագրության ուժը։ Երբ երկրի ղեկավարը սպառնում է լրագրողին հարց տալու համար, որ այլեւս կառավարության շենք մուտքը կարգելի, դա արդեն ամեն ինչ ասում է այդ ղեկավար կոչվածի մասին։ Ձեզնից նախ սկսեք, հետո որ ձեզնից պրծնենք, ամեն ինչ իր տեղը կընկնի, վստահեցնում եմ ձեզ։
Հ. Գ. Բա, եթե քո դեմ խաղ չկա, հայ ժողովուրդը վստահ ես, որ քեզ կրկին ձայն է տալու, որ ինչ լինում է ժողովուրդ - ժողովուրդ ես անում, ո՞նց է պատահում, որ դիմում ես ԵՄ-ին, որպեսզի այդ կազմակերպությունը քեզ օգնի վերարտադրվել՝ ներկայացնելով իրավիճակն այնպես, որ Ռուսաստանը ցանկանում է քեզ «գցել»: Իսկ ԵՄ-ն լավ իմանալով, որ դա, իհարկե, այդպես չէ, «հավատում» եւ օգնում են, որ իրենց միության եւ իրենց երկրների շահերից ելնելով ամեն ինչ ok լինի։
Սա է ձեր ժողովրդավարության բոստանը, որտեղ դրսից մարդ բերելով է զբաղված Փաշինյանը, որովհետեւ լավ գիտի իր քաշն ու չափը ՀՀ ներսում։
Արթուր Հայրապետյան




















