top of page

Մոսկվայում սառցաբեկորը 20-րդ հարկից ընկել է մանկասայլակի վրա․ երեխան հրաշքով ողջ է մնացել

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • 2 hours ago
  • 1 min read

Մոսկվայում սառցաբեկորը քիչ էր մնացել սպանի նորածնին. այն 20-րդ հարկից ընկել է մանկասայլակի վրա, հայտնում է Shot Telegram-ալիքը։

Ականատեսի պատմելով՝ ինքը գնալիս է եղել աշխատանքի, երբ տեսել է, թե ինչպես է բարձրությունից սառցաբեկորն ընկնում իր առջևից քայլող մոր և մանկասայլակի վրա։ Սարսափած կինը սկսել է սառույցը հանել սայլակից և տեսել է, որ երեխան չի շարժվում։ Անցորդներն անմիջապես շտապել են օգնության։

Փոքրիկը շուտով սկսել է լաց լինել։ Նրան տարել են դեղատուն, որտեղ զննել են։ Բարեբախտաբար, նա վնասվածքներ չէր ստացել։

Ինչպես նշում է ալիքը, սառցակալման առաջացումը բացառվում է։ Նախնական տվյալներով, շենքի բնակիչներից մեկը որոշել էր մաքրել ձյունն ու սառույցը իր պատուհանի գոգից։

 
 
1/2602
bottom of page