top of page

«Վանաձորի «կրտսեր-ավագ» պարեկը անմեղ մարդու դեմ ցուցմունք էր տվել». Կարեն Հեքիմյան

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • 3 hours ago
  • 1 min read

Հասարակական գործիչ Կարեն Հեքիմյանի ֆեյսբուքյան գրառումը. «Զգույշ եղեք Վանաձորի պարեկներից:


Վերջերս գրել էի ՀՀ ներքին գործերի նախարարությունում որպես կրտսեր պարեկ և, միաժամանակ` ավագ սերժանտ, աշխատող Ասլանյան Արմենի մասին, որը Վանաձորում կանգնեցնում է ավտոմեքենան և ամրագոտիով փաստացի (առերևույթ) ԱՄՐԱԿԱՊՎԱԾ վարորդին հայտարարում է, որ վերջինս ամրագոտիով ամրակապված չէ ու վարչական որոշում կայացնում:


Պարզվում է` «կրտսեր-ավագ»-ի գործունեությունը միայն ամրագոտիներով չի սահմանափակվում: Վերջինս «հերոսացել է» նաև դատարաններում (ԼԴ/0078/01/25):


Ուրեմն, «կրտսեր-ավագ»-ը վիճել է մայթեզրին կանգնած քաղաքացի Ա.Ն.-ի հետ, այնուհետև ձեռնաշղթայել և ձերբակալել վերջինիս այն պատճառով, որ, իբր, Ա.Ն.-ը բռնություն է գործադրել «իշխանության ներկայացուցչի» նկատմամբ: Ժողովրդական լեզվով` «շառ»: Դատարանն էլ, փաստելով, որ «գործով հետազոտված գրավոր ապացույցներից որևէ մեկով չի հիմնավորվել Ա.Ն.-ին վերագրվող այն արարքը, որ վերջինս ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի կրտսեր պարեկ, Արմեն Ասլանյանի նկատմամբ բռնություն գործադրել է վերջինիս օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու նպատակով»: Սա ես չեմ ասում, սա Դատարանն է ասում: Փաստորեն, «կրտսեր-ավագ» պարեկը անմեղ մարդու (ըստ Դատարանի Վճռի) դեմ ցուցմունք էր տվել՝ նրան վերագրելով մի արարք , որը վերջինս չէր կատարել: Եվ, եթե կրտսեր-ավագ» պարեկ Ասլանյան Արմենը կարող է այդ մասշտաբի իրականություն կեղծել, ապա «ամրագոտիով չամրակապվելն» ի՞նչ է, որ չկեղծի:


Հետաքրքիրն այն է, որ «կրտսեր-ավագ»-ն այսքանից հետո դեռ շարունակում է պաշտոնավարել:


Իրավմամբ, երիցս ճիշտ է Նիկոլ Փաշինյանը: Հայաստանի հարկատուներն իրական հերոս են»:

 
 
bottom of page