top of page

Արմավիրի մարզպետն արձակուրդ է մեկնում. Նրան կփոխարինի փոխմարզպետը

Aug 28, 2024
1 min read

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանը երկու օրով արձակուրդ է մեկնել:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 16-րդ հոդվածի 12-րդ մասով՝

  1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանին տրամադրել 2024-2025 թվականների աշխատանքային տարվա ամենամյա արձակուրդի մասը՝ 2 աշխատանքային օր՝ 2024 թվականի սեպտեմբերի 9-10-ը ներառյալ:

  2. Դավիթ Խուդաթյանի արձակուրդում գտնվելու ընթացքում վերջինիս կփոխարինի Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետի տեղակալ Խաչատուր Մկրտչյանը»,-ասված է որոշման մեջ:

1/3083
bottom of page