top of page

«Արմեն Գալստյանին կրկին ձերբակալել են»․ Վարդուհի Սարգսյան

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Jan 19
  • 1 min read
ree

Փաստաբան Վարդուհի Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մեկ շաբաթվա ընթացքում նույն վարույթով երկրորդ անգամ ձերբակալվել է զոհված զինծառայող Լևոն Գալստյանի հայր Արմեն Գալստյանը: Հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածով ձերբակալումը դատավոր Նելլի Բաղդասարյանի կողմից ճանաչվել էր ոչ իրավաչափ և ձերբակալվածն ազատվել էր ապօրինի ձերբակալումից:Երկու օր անց` երեկ գիշեր, Արմեն Գալստյանին կալանավորելու նպատակով կրկին ձերբակալել են: Դատական նիստը տեղի կունենա այսօր երեկոյան ժամը 21:00-ին` Շենգավիթ ՎՇ դատարանում:Ես` որպես իրավաբան, հաստատում եմ, որ այս ձերբակալումն ու միջնորդությունն որևէ աղերս չունեն խափանման միջոցի տրամաբանության կամ օրենքի հետ, այն «իրավապահ մարմինների» որոշ «ղեկավարների» կողմից բեմադրած հերթական ֆարսն է»։

 
 
bottom of page