top of page

«Հեպատիտ B-ի և C-ի տարածումը մեծ է սեռական ճանապարհով, ինչպես նաև՝ սրահներից և ատամնաբուժարաններից»․ Ելենա Սիլկա

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Oct 14, 2024
  • 1 min read
ree

Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի բժիշկ-վարակաբան Ելենա Սիլկան, 168TV-ի եթերում անդրադառնալով Հեպատիտ B-ով և C-ով վարակման ճանապարհներին, նշել է․ «Վարակման հիմնական ուղիները սեռական ճանապարհով են և արյունային, ինչպես նաև բժշկական և ոչ բժշկական միջամտություններից հետո՝ գեղեցկության սրահներից, ատամնաբուժարաններից։ Հեպատիտ B-ի վիրուսն ավելի կայուն է արտաքին միջավայրում, դրա համար էլ կարող ենք դրանով վարակվել նաև կենցաղկոնտակտային շփումների դեպքում, օրինակ՝ նույն ատամի խոզանակով ատամները մաքրելուց կամ նույն ածելին օգտագործելուց։ Կանխարգելման համար առաջին հերթին չպետք է հրաժարվել պատվաստումներից, պարբերաբար հետազոտվել, ճիշտ ախտահանել բժշկական և սրահներում օգտագործվող գործիքները»։

bottom of page