ՉԼ․ «Ժիրոնա»-ն Բարսեղյանին պատկերել է Սլովանի հետ խաղի անոնսի շապիկին
- Elen Hovsepyan

- Oct 22, 2024
- 1 min read

Հայաստանի ազգային հավաքականի և Բրատիսլավայի «Սլովանի» կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանն այսօր՝ հոկտեմբերի 22-ին Չեմպիոնների լիգայի խաղարկության լիգայի փուլի 3-րդ տուրում հանդիպում կանցկացնի «Ժիրոնայի» դեմ։
Իսպանական ակումբը հանդիպմանը նվիրված նախախաղային պաստառ է պատրաստել, որում «Սլովանը» ներկայացնում է հենց Բարսեղյանը։
«Ժիրոնա»-«Սլովան» հանդիպումը կկայանա այսօր՝ հոկտեմբերի 22-ին, ժամը 23։00-ին։





















