top of page

Եթե պшտերազմի հետևանքով Իրանում հաստատվի ԱՄՆ-ի խամաճիկ իշխանություն, ապա «TRIPP» ուղին կարող է կորցնել իր արդիականությունը Վաշինգտոնի համար․ Վարդան Ոսկանյան

  • 1 hour ago
  • 1 min read

Հայաստանի համար Իրանի դեմ պատերազմի հետևանքով առաջացած մարտահրավերների մասին շատ են խոսել։ Այս մասին գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։

«Սակայն, ըստ իս՝ մի կարևոր ռիսկային սցենար դուրս է մնացել ուշադրությունից, և դա ուղղակիորեն առնչվում է այդքան գովազդվող «TRIPP» ուղուն։

Եթե, Աստված մի արասցե, պատերազմի հետևանքով Իրանում հաստատվի ԱՄՆ-ի խամաճիկ իշխանություն, ապա այդ ուղին կարող է կորցնել իր արդիականությունը Վաշինգտոնի համար, քանի որ, պատկերավոր ասած, Իրանի ողջ տարածքը կվերածվի «TRIPP»-ի, իսկ Սյունիքով ճանապարհն այլևս անհրաժեշտ կլինի միայն Բաքվին և Անկարային միմյանց միջև Նախիջևանով կապ հաստատելու համար՝ ընդ որում, արդեն առանց իրանական զսպող ներկայության։ Հետևաբար, որքան էլ միգուցե պարադոքսալ թվա, նույնիսկ «TRIPP»-ի՝ Հայաստանում կողմնակիցների շահերից չի բխում Իրանի պարտությունը»։

 
 
1/2725
bottom of page