ԻՆՉ Է ՆՇԵԼ ՄԽԻԹԱՐՅԱՆԸ ԿԵՆՍԱԳՐԱԿԱՆ ԻՐ ԳՐՔՈՒՄ ՀԱՎԱՔԱԿԱՆԻՑ ՀԵՌԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ
- Elen Hovsepyan

- Oct 9
- 1 min read

«Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը իր ինքնակենսագրական գրքում անդրադարձել է Հայաստանի ազգային հավաքականում կարիերայի ավարտին։ Ֆուտբոլիստը մինչ այժմ չի բացահայտել իր որոշման ամբողջ պատճառները։
Մխիթարյանը նշել է, որ հավաքականի իր ուղին տևել է գրեթե 15 տարի և ավարտվել 2021 թվականի նոյեմբերի 14-ին Երևանում՝ Գերմանիայի դեմ 1:4 հաշվով խաղով։ «Մարդիկ այդ պահին չէին գիտակցում, որ սա իմ վերջին խաղն էր, պաշտոնական հայտարարությունը հրապարակվեց միայն մի քանի օր անց, սակայն ես արդեն զգում էի՝ ժամանակն է ավարտելու կարիերան»,– գրել է նա։
«Մի օր ես հրապարակայնորեն կպատմեմ՝ ինչու։ Մինչ այդ միայն կասեմ, որ հանդերձարանում երբեք չեմ վիճել խաղընկերներիս հետ, չեմ բարձրաձայնել, չեմ դրսևորել անհարգալից վերաբերմունք։ Ամեն անգամ, երբ հագնում էի Հայաստանի շապիկը, հպարտություն էի զգում»,- նշել է նա։




















