Փեզեշքիանը Բաքվում կմասնակցի COP29-ին
- Elen Hovsepyan

- Nov 4, 2024
- 1 min read

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը կմասնակցի Բաքվում կայանալիք ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի (COP29) կողմերի համաժողովի 29-րդ նստաշրջանին։
Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, իրանական պատվիրակությունը կգլխավորի նախագահը։ Ադրբեջանում Իրանի դեսպանատանն այս տեղեկությունը հաստատել են։ COP29-ը կանցկացվի Բաքվում նոյեմբերի 11-22-ը։




















