Իրանի արտաքին գործերի նախարարը ժամանել է Դամասկոս
- Elen Hovsepyan
- Oct 5, 2024
- 1 min read

Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին Դամասկոսում է, որպեսզի քննարկի տարածաշրջանային իրադարձությունները եւ երկկողմ հարաբերությունները սիրիացի պաշտոնական անձանց հետ, տեղեկացնում է ԻԻՀ ԱԳՆ-ն։
Ուրբաթ Արաղչին այցելել էր Բեյրութ, ինչը սիրիական պետական ԶԼՄ-ները ներկայացրել են որպես «համերաշխության այց»։
«Իրանի հումանիտար օգնության շրջանակում Լիբանան կառաքվի 10 տոննա պարենի եւ դեղորայքի խմբաքանակ»,- հայտնել է Իրանի արտաքին գործերի նախարարությունն այդ այցի առիթով։