top of page

Հորն սպանելուց հետո որդին փողերը շաղ է տվել նրա վրա. մանրամասներ

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • 6 hours ago
  • 1 min read

«Արմլուր»-ը մանրամասներ է պետմել հայրասպանության դեպքից: Նախնական տեղեկություներով՝ որդին իրավապահներին պատմել է, որ հայրը մշտապես երեսով է տվել նրան, որ գումար է ուզում իրենից: Ավելին, նա իրավապահներին հայտնել է, երբ հորից գումար է խնդրել, նա ասել է, թե չունի, բայց որդու պնդմամբ, ինքն իմացել է, որ հայր ունի և չի տալիս:

Հիշեցնենք, որ առանձնակի դաժանությամբ սպանություն է տեղի ունեցել Արմավիրի մարզում:Ըստ նախնական վարկածի՝ որդին սպանել է հորը, գումարները շաղ տվել վրան, անգամ հոր բերանի մեջ գումար է դրել և դեպքից հետո ցանկացել է ցած նետվել կամրջից, սակայն հսկողություն իրականացնող ՆԳՆ աշխատակիցները կանխել են նրա գործողությունները։ Սպանվածը 65-ամյա Գրիգոր Գ-ն է, իսկ սպանություն կատարողը 22-ամյա Վաղինակ Գ-ն է:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուրում:

1/2128
bottom of page