top of page

Երևանում «Nissan»-ը բախվել է բազալտե եզրաքարին և հայտնվել հետիոտնի համար նախատեսված վայրում

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Apr 19
  • 1 min read

Այսօր՝ ապրիլի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 12:40-ի սահմաններում «Nissan» մակնիշի ավտոմեքենան Դավիթաշենից դեպի Աշտարակ տանող ճանապարհահատվածում՝ Աշտարակի խճուղում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, անցել բազալտե եզրաքարի վրայով, հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին՝ կոտրելով երկաթե ճաղավանդակը:  Ըստ նախնական տեղեկությունների՝  տուժածներ չկան: 

Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է ավտոմեքենայի սեփականատիրոջ և վարորդի ինքնությունը: 

1/2091
bottom of page