Ի՞նչ որոշում կկայացնի Տիգրան Ավինյանը Նոր Նորքի` մարդ ծեծող թաղապետի մասով
- Elen Hovsepyan
- 7 hours ago
- 1 min read
Քննարկումներ տեղի են ունենում Երևանի ավագանու գործընկերների հետ: Այս մասին MediaHub-ին հայտնեցին Երևանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի բաժնից՝ ի պատասխան հարցման, թե արդյո՞ք Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը քննարկում ունեցել է Նոր Նորքի վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանի հետ, ով այսօր ծեծի է ենթարկել ընդդիմադիր Արթուր Չախոյանին:
Հետաքրքրվել էինք նաև, թե ի՞նչ որոշում է պատրաստվում կայացնել Տիգրան Ավինյանը թաղապետի հետագա գործունեության հետ կապված:
Նշենք, որ Արթուր Չախոյանը այս պահին բժշկական կենտրոնում է, հոսպիտալացվել է, նա ունի բազմաթիվ վնասվածքներ՝ սալջարդ, աչքի գեմատոմա, գլխի վնասվածք, կապտուկներ և այլն:
Թեև ինքը ծեծի է ենթարկվել տեսախցիկների առջև, տասնյակ քաղաքացիների նկատմամբ, սակայն նրա նկատմամբ է հարուցվել քրեական գործ, իսկ թաղապետի նկատմամբ որևէ իրավական գործողություն այս պահի դրությամբ չի իրականացվել: