Ուղիղ եթերում ծեծի ենթարկվածը բերման ենթարկվեց ոստիկանության բաժին. Փաստաբան
- Apr 30, 2025
- 1 min read
Փաստաբան Երվանդ Վարոսյանը, արձագանքելով քիչ առաջ Նոր Նորքի թաղապատերանում թաղապետի ու մի խումբ անձանց կողմից ծեծի ենթարկված Արթուր Չախոյանի նկատմամբ ոստիկանների իրականացրած գործողություններին, գրում է.
«Մի խումբ անձանց կողմից ուղիղ եթերում ծեծի ենթարկվածը բերման ենթարկվեց ոստիկանության բաժին։ Արդի Հայաստանում հնարավոր է նաև կալանավորեն ու դատեն, օրինակ ապօրինի ինքնածեծվելու համար»։






















