top of page

«Ինչո՞վ եք առավել Վիլեն Գաբրիելյանից»․ հարց՝ Տիգրան Տեր-Մարգարյանին

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • May 5
  • 1 min read

«Զղջո՞ւմ եք ձեր արարքի համար։ Դուք ինչո՞վ եք առավել Աժ նախկին պատգամավոր Վիլեն Գաբրիելյանից կամ Փարաքարի համայնքի ղեկավարից»,- լրագրողների հարցն ուղղված էր Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանին, ով ասաց․ «Որևիցե հարցի չեմ պատասխանում, հարուցված է քրեական գործ»։


Հիշեցնենք՝ Տիգրան Տեր-Մարգարյանը պաշտոնանկ չարվեց բլոգեր Արթուր Չախոյանին ծեծելու համար, քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարեց, որ չի պատրաստվում դատավորի դեր ստանձնել. կա հարուցված քրգործ։ Տիգրան Տեր-Մարգարյանն էլ ներողություն խնդրեց Ավինյանից և հանրությունից՝ նշելով, որ չպետք է սադրանքի տրվեր։


Լրագրողների հարցերին կոնկրետ պատասխաններ չտվեցին նաև գործակարգավարական խորհրդակցությունից դուրս եկած մյուս թաղապետերը՝ խուսափելով գնահատական տալ կատարվածին, նրանք միայն ասացին, որ դատապարտում են բռնությունը։

1/2123
bottom of page