top of page

Միրզոյանն ընդգծել է խաղաղության պայմանագիրը սեղմ ժամկետում ստորագրելու կարևորությունը

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Sep 23, 2024
  • 1 min read

Սեպտեմբերի 23-ին Նյու Յորքում՝ ՄԱԿ ԳԱ 79-րդ նստաշրջանի շրջանակներում, ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի արտաքին ու եվրոպական հարցերի և առևտրի նախարար Իեն Բորջի հետ:

Քննարկվել են ԵԱՀԿ գործունեությանն ու կազմակերպության շրջանակներում Մալթայի նախագահության ներքո քննարկվող որոշումներին առնչվող հարցեր։ Անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասում առկա անվտանգային իրավիճակին ու գործընթացներին։

Վերահաստատելով Հարավային Կովկասում կայունության հաստատման հարցում հայկական կողմի շահագրգռվածությունը՝ Արարատ Միրզոյանն ընդգծել է խաղաղության պայմանագրի կնքման ճանապարհին արհեստական խոչընդոտներ չաջառացնելու և պայմանագիրը սեղմ ժամկետում ստորագրելու կարևորությունը:

1/2173
bottom of page