top of page

«Մանչեսթեր Յունայթեդը» 74 միլիոն եվրո վճարեց բրազիլացի հարձակվողի համար

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • 2 days ago
  • 1 min read

Բրազիլացի հարձակվող Մատեուս Կունյան անգլիական «Վուլվերհեմփթոնից» տեղափոխվեց «Մանչեսթեր Յունայթեդ»։ Տրանսֆերի գումարը կազմել է 62,5 միլիոն ֆունտ ստերլինգ (մոտ 74 միլիոն եվրո), հաղորդում է Sky Sports-ը։

«Մանչեսթեր Յունայթեդը» գումարը կվճարի երկու տարում երեք մասով։

26-ամյա ֆուտբոլիստը մանչեսթերյան ակումբի հետ կնքել է 5 տարվա պայմանագիր։

2,5 տարում Մատեուս Կունյան «Վուլվերհեմփթոնում» մասնակցել է 92 հանդիպման, խփել է 33 գոլ։

1/2144
bottom of page