top of page

«Մենք համաձայնության ենք եկել որոշակի տարածքներում հրադադարի շուրջ». ՌԴ պատվիրակության այլ հայտարարություններ

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Jun 2
  • 1 min read
ree

Մոսկվան և Կիևը համաձայնության ենք եկել որոշակի տարածքներում հրադադարի շուրջ, որպեսզի հրամանատարները կարողանան հավաքել իրենց զինվորների մարմինները, ասել է ռուսական բանակցային խմբի ղեկավար Վլադիմիր Մեդինսկին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Նրա խոսքով՝ ուկրաինացի զինվորականները խոստացել են մոտ ապագայում մշակել որոշակի տարածքներում հրադադարի առաջարկ, ասել է Մեդինսկին։

Նա հավելել է, որ Մոսկվան և Կիևը կստեղծեն հանձնաժողով՝ ծանր վիրավոր զինվորների փոխանակման համար՝ առանց քաղաքական որոշումների։

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել գերիների ամենամեծ փոխանակման շուրջ, ասել է Մեդինսկին՝ հավելելով, որ գերիների փոխանակման ընդհանուր սահմանաչափը կլինի ոչ պակաս, քան 1000 մարդ։

Նա ընդգծել է, որ ռուսական հուշագրի երկրորդ մասը նախատեսում է մի քանի ուղիներ և քայլերի հաջորդականություն՝ լիարժեք հրադադարի համար։

 
 
1/2549
bottom of page