ԱՄՆ-ն պնդում է, որ Ուկրաինայում մինչև 5000 կուբացի է կռվում Ռուսաստանի կողմից
Oct 6, 2025
1 min read

Մինչև 5000 կուբացի է կռվում Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ պատերազմում, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի ներքին հեռագրին։
Հաշվի առնելով սա՝ Վաշինգթոնը հանձնարարել է իր դիվանագետներին` կոչ անել դաշնակիցներին քվեարկել ՄԱԿ-ի բանաձևի դեմ, որը կոչ է անում վերացնել Կուբայի նկատմամբ երկարատև առևտրային էմբարգոն։
«Հյուսիսային Կորեայից հետո Կուբան ռուսական ագրեսիայի համար օտարերկրյա զորքերի ամենամեծ մատակարարն է. մոտավորապես 1000-5000 կուբացի է կռվում Ուկրաինայում», - նշվում է հեռագրում։
Աղբյուրը հաղորդում է, որ Թրամփի վարչակազմը հեռագիրն ուղարկել է աշխարհի տասնյակ ամերիկյան առաքելություններին։




















