top of page

Գազայում Իսրայելի հարվածից լրագրողներ են զոհվել

Aug 11, 2025
1 min read

Գազայի հատվածում Իսրայելի հասցրած ավիահարվածի հետևանքով զոհվել է արաբական «Al Jazeera» հեռուստաալիքի հինգ աշխատակից։ Այս մասին հաղորդվել է հեռուստաալիքի կայքում։

Ըստ հաղորդագրությունների՝ իսրայելական ԱԹՍ-ն հարվածել է Գազա քաղաքի «Ալ-Շիֆա» հիվանդանոցի մոտ գտնվող լրագրողների վրանին։ Պայթյունի հետևանքով զոհվել են լրագրողներ Անաս ալ-Շարիֆը և Մոհամմեդ Կրեյկեան, ինչպես նաև օպերատորներ Իբրահիմ Զահերը, Մոհամմեդ Նուֆալը և Մոամեն Ալիվան։

Իր հերթին, «Ալ-Շիֆա» հիվանդանոցի տնօրեն Մոհամմեդ Աբու Սալմիան հայտնել է, որ հարձակման հետևանքով, ընդհանուր առմամբ, զոհվել է յոթ մարդ։

Իսրայելի պաշտպանության ուժերը հայտարարել են, որ որպես լրագրող ներկայացող տղամարդը իրականում ահաբեկիչ է եղել։ Այդ մասին վկայում են Գազայի հատվածում հայտնաբերված բազմաթիվ փաստաթղթերը, հայտնել է Իսրայելի բանակը։

 
 
1/3083
bottom of page