top of page

«Մերձավանի համայնքապետի սպանությունը մեսիջ էր Էջմիածնի ընտրություններից առաջ». Վարդան Ղուկասյան

Sep 27, 2025
1 min read

«Մերձավանի համայնքապետի սպանությունը անձնական հողի վրա կատարված սպանություն չէ․․․ Քիլլերը վստահ է եղել իր անպատժելիության վրա․․․ Սա մեսիջ էր Էջմիածնի ընտրություններից առաջ, հատկապես ընդդիմադիր մարդկանց»,- «ՓԱԿTV»-ի եթերում ասել է ԴՕԿ կուսակցության հիմնադիր Վարդան Ղուկասյանը:

Նա ընդգծել է, որ Մերձավանի համայնքապետը միակ մարդն էր, որը Նիկոլին կրեց և ցույց տվեց՝ «այո, հնարավոր է այդ վիժվածքին կրել»: «Եվ այդ մարդու նկատմամբ հաշվեհարդար տեսան: Նա ռեալ ընդդիմադիր էր, և դա չներվեց»,- նշել է նա:

Ղուկասյանը նաև հավելել է, որ քանի դեռ այս իշխանությունը կա, այս սպանությունները չեն բացահայտվի։

 
 
1/3083
bottom of page