top of page

«Նորից ծեծի միջադեպ, նորից` ՔՊ-ի հետ փոխկապակցված». Սյուզի Բադոյան

Oct 8, 2025
1 min read

Լրագրող Սյուզի Բադոյանի ֆեյսբուքյան գրառումը. «Նորից ծեծի միջադեպ` նորից ՔՊ-ի հետ փոխկապակցված:


Անձամբ ես Արգիշտի Մեխակյանի մասով ունեի վերապահում, բայց նախընտրական միջադեպերի մասին են խոսում Էջմիածնում:


Ու այն կապում են ՔՊ-ի թեկնածու, Էջմիածնի քաղաքապետի ներկայիս ժպ Արգիշտի Մեխակյանի հետ։


Տղու գործերը լավ չեն, զոռբայությամբ են ուզում ընտրվե՞ն:


Նախօրեին ծեծով մարդ էր տարվել Էջմիածնի հիվանդանոց, ըստ աղբյուրիս ու ոստիկաններ են եկել:


Դեմքի հատվածում է հարվածներ եղել.. Մարմնի մյուս մասերի մասին բան չեն հայտնում, զննել են տղամարդուն, դուրս են գրել:


Միջադեպը եղել է «Ֆեյսբուք»-ում մի 5 բալանոց գրառման համար, ինչը վերաբերում է ՔՊ-ին վռնդելուն:


Ես անձամբ փնտրեցի ու գտա գրառումն էլ,


ենթադրյալ ծեծի ենթարկվածին էլ, որ ասեմ հերքեց, մեղմ ասած` սուտ կլինի:


Բայց հաստատելու փոխարեն էլ ասաց` ես արդեն ասել եմ` ոստիկանների թեմա չկա, իմ տանն եմ ընկել, դեմքս վնասել:


Բայց ասում եմ` մեկ ա` մի օր իրենք պատիժը կկրեն, համ մարդկանց կողմից կամ Աստծու կամքով, խուսափելու տեղ չունեն:


Ամսի 16+ի ընտրություններն էլ չեն կայանալու արդար:


Հատկապես վերջին պարբերությունն իմ կարծիքով զգուշավոր ակնարկ էր` ծեծի լինել-չլինելու եւ դրա քաղաքական դրդապատճառի ու շահագրգիռ անձի մասին:


Կամ սպառնալիք կա ետեւում կամ տղամարդկային պայմանավորվածություն, չգիտեմ:


Հետեւությունները թողնում եմ Էջմիածնի ու Խոյ համայնքի բնակիչներին, ովքեր 1 ամիս անց` նոյեմբերի 16-ին ծեծի վախի մթնոլորտում, ապագայի անորոշության ու օդում պտտված բանթիկով մուրճի ճնշումների տակ պիտի իրենց խիստ պատասխանատու, ես կասեի` բարոյական, քրիստոնեական ու քաղաքացիական պատասխանատվության որոշումն ընդունեն քվեախցում եւ իրենց քվեն տան իշխանական թեկնածուին` Արգիշտի Մեխակյանի՞ն:


Թե՞ նրա մրցակից Խաչիկ Մանուկյանին, ով ֆենոմենալ մարդ է` որակով հայ ու հերոսի հայր:


Կամ ընդդիմադիր որեւէ գործչի օգտին, ովքեր գոնե Նիկոլի խոստացած ապագային խրախուսող ու մեզ չարժեզրկող ապագա են խոստանում տեղի բնակիչներին


Չգիտեմ, մտածեք մարդիկ»:

 
 
1/3083
bottom of page