Արարատ Միրզոյանն աշխատանքային այց կկատարի Շվեյցարիա
- 2 hours ago
- 1 min read

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը փետրվարի 23-24-ն աշխատանքային այցով կգտնվի Շվեյցարիայում։ Հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։
Արարատ Միրզոյանը Ժնևում կմասնակցի ՄԱԿ մարդու իրավունքների խորհրդի և Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածներին և հանդես կգա ելույթներով:
Ծրագրված են նաև երկկողմ հանդիպումներ:




















