top of page

103 տարեկանում մահացել է գնդապետ Պետրոս Պետրոսյանը

  • 3 hours ago
  • 1 min read

Կյանքի 103-րդ տարում մահացել է «Չորս մայրցամաքների լեգենդար հետախույզ», Հայրենական Մեծ պատերազմի վետերան, 2010 թվականից ՀՀ պատերազմի և զինված ուժերի վետերանների կոմիտեի նախագահ, գնդապետ Պետրոս Արտաշեսի Պետրոսյանը։ Այս մասին գրել է Գարիկ Աբելյանը։

«Հիշատակդ վառ կմնա բոլորիս մեջ, Դուք միշտ պատմում էիք, որ հաղթանակները ձեռք են բերում խելքով․․․․․ դա էլ դարձավ Ձեր մասին պատմող մեր նկարած ֆիլմի վերնագիրը»,– գրել է նա։

 
 
bottom of page