top of page

«Թանկարժեք ասֆալտը չդիմացավ ձյանը»․ Մանուշ Եսայան

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • 1 hour ago
  • 1 min read

Փաստաբան Մանուշ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Բավարար էր, որ ձյունն ընդամենը մեկուկես ամիս մնա Երևանի փողոցներում և ասֆալտի միֆը ևս փլուզվի։ Վերջին տարիների ընթացքում ինչ խոսում էինք, ինչ քննադատում էինք՝ ասֆալտախեղդ էին անում մեզ, թե բա մենք ասֆալտ ենք անում, մենք ասֆա՜աալտ ենք անում, պարտք ենք վերցնում ու էլի ասֆաա՜ալտ ենք անում։


Էս թանկարժեք ասֆալտը չդիմացավ ձմռան ձյանը, առանց ի դեպ լուրջ ցրտերի, ընդամենը ձմռանը ձյուն եկավ, մոտ ամիս ու կես չհալեց ու ասֆալտապատ փողոցները արդեն այսօր վերածվել են խրամատների։


Երևի չէիք մտածել, որ ձմռանը ձյուն կարող է գալ․․․ դե իհարկե, ով կմտածեր։


Դեհ, ինչպես ասում են հոգ չէ, կրկին և նորից տենդերներ ու կրկին և նորից ձեր սրտի կազմակերպությունները կասֆալտապատեն ասֆալտապատված ասֆալտը ասֆալտով։ Դուք էլ դա թանկով մեր վրա կծախեք, ի վերջո շուտով ընտրություններ են։ Հա, անպայման կսկսեք Թբիլիսյանից, այլն տարվա մեջ մինիմում 8 անգամ ասֆալտապատվում է, հատուկ հաշվել եմ»։

 
 
bottom of page